«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ամեն ինչ արել է մադրիդյան ակումբին համոզելու համար, որ մնա թիմում։
Ինչպես հայտնում է AS-ը, 39-ամյա խորվաթը պատրաստ էր աշխատավարձի կրճատման և ավելի քիչ խաղաժամանակի։
Մայիսի 22-ին «Ռեալ Մադրիդը» հայտարարեց կիսապաշտպանի հեռանալու մասին 2024/25 մրցաշրջանի ավարտին։ Մոդրիչը թիմից կհեռանա ակումբային աշխարհի առաջնությունից հետո, որը կկայանա հունիսի 15-ից հուլիսի 13-ը ԱՄՆ-ում։
Խորվաթը «Ռեալի» կազմում անցկացրել է 590 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 43 գոլ և կատարել 95 գոլային փոխանցում։