Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն շուտով կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում։ Ինչպես հայտնում է իտալացի ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն, 33-ամյա բելգիացին համաձայնություն է տվել «Նապոլի» տեղափոխության շուրջ, իսկ այս պահին կողմերը գտնվում են ակտիվ բանակցությունների փուլում։
Դե Բրույնեն այս մրցաշրջանում մասնակցել է 38 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփելով 6 գոլ և կատարելով 8 գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի հունիսի 30-ին։
Transfermarkt-ի գնահատմամբ՝ բելգիացի կիսապաշտպանի շուկայական արժեքը կազմում է 27 միլիոն եվրո, ինչը «Նապոլիի» նման բարձր հավակնություններ ունեցող ակումբի համար համարվում է հասանելի։