Ջուդ Բելինգհեմը խոսք է ուղղել Կառլո Անչելոտտիին

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը գրառում է կատարել սոցիալական ցանցերում՝ ակումբի կողմից Կառլո Անչելոտիtի հեռանալու մասին հայտարարությունից հետո։

«Պարոն, շնորհակալություն ամեն ինչի համար։ Մեծ հաճույք և հիանալի փորձառություն էր սովորել մեր ակումբի ամենահաջողակ մարզչից և բոլոր ժամանակների մեծագույն մարզիչներից մեկից։

Այն, ինչ դուք ինձ սովորեցրեցիք կյանքի և ֆուտբոլի մասին, հավերժ կմնա ինձ հետ, և ես հավերժ երախտապարտ կլինեմ։ Հաջողություն ձեր հաջորդ ճանապարհորդության ժամանակ։

Մաղթում եմ ձեզ, ձեր օգնականներին և ձեր ընտանիքին միայն երջանկություն», – գրել է Բելինգհեմը։