«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին կարող է կարիերան շարունակել «Վալենսիայում»։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը «Չղջիկների» գլխավոր մարզիչ Կառլոս Կորբերանի տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկն է։ Մասնագետը կարծում է, որ անգլիացու փորձը և հարձակվողի հմտությունները կարող են օգտակար լինել թիմի համար։
2024/25 մրցաշրջանի ակումբային 36 խաղերում Վարդին դարձել է 10 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ հարձակվողը ամռանը կլքի իր ներկայիս թիմը և կդառնա ազատ գործակալ։
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ «Լեսթերը» զբաղեցնում է 18-րդ տեղը մրցաշարային աղյուսակում։ «Վալենսիան» Լա Լիգայում զբաղեցնում է 12-րդ տեղը։