«Ռեալ Մադրիդը» Խաբի Ալոնսոյին որպես գլխավոր մարզիչ կներկայացնի հաջորդ շաբաթվա սկզբին։
Ինչպես հայտնում է Marca-ն, շնորհանդեսը տեղի կունենա «Ռեալ Մադրիդի» մարզական համալիրում երկուշաբթի՝ մայիսի 26-ին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 43-ամյա մասնագետը կկնքի երեք տարվա պայմանագիր։ Իսպանացին կփոխարինի Կառլո Անչելոտտիին, որի մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը։
Ալոնսոն «Բայերը» գլխավորում է 2022 թվականի հոկտեմբերից։ 2023/24 մրցաշրջանում նրա գլխավորությամբ լևերկուզենյան ակումբը իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը։ Անցյալ մրցաշրջանում «դեղագործները» հասան Եվրոպա Լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվեցին «Ատալանտային» (0-3)։
Խաբի Ալոնսոն «Ռեալ Մադրիդի» կազմում որպես ֆուտբոլիստ հանդես է եկել 2009-ից 2014 թվականներին՝ նվաճելով Լա Լիգան, երկու անգամ՝ Իսպանիայի գավաթը, մեկ անգամ՝ Իսպանիայի Սուպերգավաթը, Չեմպիոնների Լիգան և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։