«Ռոմայի» նախկին ավագ Ֆրանչեսկո Տոտտին մեկնաբանել է այն լուրերը, որ պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն կարող է կրկին դառնալ հռոմեական ակումբի գլխավոր մարզիչը։
«Գասպերինիի, Սարիի կամ Ալեգրիի անունները շրջանառվում էին երեք ամիս։ Մենք սպասում ենք ակումբի որոշմանը, որից հետո կգնահատենք՝ ճիշտ է, թե ոչ։ Մոուրինյո՞։ Դա ինձանից կախված չէ։ Ինձ համար նա աշխարհի լավագույններից մեկն է, բայց եթե նա արձակուրդում է Հռոմում, դա չի նշանակում, որ նա կվերադառնա ակումբ», – Տոտտիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին մրցաշրջանի ավարտին կհեռանա թիմից։ 73-ամյա մասնագետը հրաժարվել է երկարաձգել իր պայմանագիրը, որը լրանում է ամռանը։