«Բայեր Լևերկուզենի» հարձակվող Ֆլորիան Վիրցը անձամբ տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը թիմից հեռանալու մասին։
Միաժամանակ, հարձակվողը մերժել է Մյունխենի «Բավարիայի» առաջարկը և մտադիր է կարիերան շարունակել «Լիվերպուլում», X սոցիալական ցանցում հայտնել է լրագրող Սաշա Տավոլիերին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆուտբոլիստի անգլիական ակումբ տեղափոխության գումարը կկազմի 150 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում Վիրցը բոլոր ակումբային մրցաշարերում անցկացրել է 45 խաղ, խփել 16 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։ Հարձակվողի գործող պայմանագիրը Լևերկուզենի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Նրա շուկայական տրանսֆերային արժեքը կազմում է 140 միլիոն եվրո։