Կատալոնական «Բարսելոնան» իր առջև նպատակ է դրել մոտ ապագայում հաղթել Չեմպիոնների Լիգան։ Այս մասին խոսել է թիմի մարզական տնօրեն Դեկուն։
««Բարսելոնայի» գլխավոր նպատակը Չեմպիոնների Լիգայում հաղթանակն է։ Երբ դու հաղթում ես, դա ավելի դժվար է դառնում։ Մեր ակումբը երբեք չի դադարի պայքարել գավաթների համար։ Ներկայիս թիմով և այս մարզչական շտաբով մենք կարող ենք մրցել բոլոր տիտղոսների համար։ Ես չեմ կարող երաշխավորել, որ մենք կհաղթենք, բայց մենք անպայման կլինենք ֆավորիտների ցանկում», – Դեկուի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
2024/25 մրցաշրջանում «Բարսելոնան» հաղթեց Լա Լիգան, Իսպանիայի գավաթը և սուպերգավաթը։ Չեմպիոնների Լիգայում կատալոնացիներն իրենց մասնակցությունն ավարտեցին կիսաեզրափակչում։