«Չելսիի» գլխավոր մարզիչը խոսել է Էնցո Ֆերնանդեսի ապագայի մասին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան հերքել է կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի՝ ակումբից հնարավոր հեռանալու մասին լուրերը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էնցո Ֆերնանդեսը կարող է այս ամռանը միանալ «Ռեալ Մադրիդին»։

«Նա մեզ համար կարևոր ֆուտբոլիստ է։ Նա ավագներից մեկն է, առաջատարներից մեկը։ Հաջորդ մրցաշրջանում Ֆերնանդեսը կարող է ավելի լավը լինել՝ սկսելով առաջին օրվանից։ Անհրաժեշտ չէ խոսել ենթադրությունների մասին։ Նա կենտրոնացած է մեզ վրա, և դա ամենակարևորն է։ Նա մնալու է», – Մարեսկայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Էնցո Ֆերնանդեսը անցկացրել է 35 հանդիպում, խփել վեց գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։