Կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը պատրաստ է լքել «Մանչեսթեր Յունայթեդը» և տեղափոխվել Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ»։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է հայտնի լրագրող Սաշա Տավոլերին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆերնանդեշն այժմ սպասում է «Ալ-Հիլալից» բարելավված առաջարկի։ Սաուդցիները ցանկանում են 30-ամյա պորտուգալացու հետ պայմանագիր կնքել նույնիսկ ակումբային աշխարհի առաջնությունից առաջ։
Նշվում է, որ «Ալ-Հիլալի» ներկայիս առաջարկի և Ֆերնանդեշի սպասումների միջև եղած տարբերությունը այդքան էլ մեծ չէ։ Գործարքի շուրջ առաջընթաց կարող է գրանցվել առաջիկա օրերին։ Հեղինակավոր Transfermarkt պորտալը Բրունո Ֆերնանդեշին գնահատում է 55 միլիոն եվրո։