«Բետիսը» բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բրազիլացի վինգեր Անտոնիի տրանսֆերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բետիսը» Անտոնիին համարում է թիմի հիմնական ֆուտբոլիստ, ուստի ակումբի համար ամռանը առաջնահերթությունը բրազիլացուն պահելն է։
Այս մրցաշրջանում բրազիլացին մասնակցել է բոլոր մրցաշարերի 24 հանդիպման, խփել է ութ գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։ Անտոնիի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։