«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ամադ Դիալոն ներողություն է խնդրել ակումբի երկրպագուներից։
«Նախևառաջ, ես կցանկանայի շնորհավորել «Թոթենհեմին» հաղթանակի կապակցությամբ, ինչպես նաև ներողություն խնդրել «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներից ամբողջ աշխարհում։ Սա անընդունելի մրցաշրջան էր, և ոչ ոք չի կարող դա հերքել, բայց մենք միշտ խաղում ենք լիարժեք մոտիվացիայով։
Ես խոստանում եմ ձեզ, որ նման մրցաշրջան այլևս երբեք չի կրկնվի այս մեծ ակումբում։ Շնորհակալություն բոլորիդ ողջ մրցաշրջանի ընթացքում աջակցության համար։ Դուք մեզ հետ էիք՝ անկախ ամեն ինչից», – գրել է ֆուտբոլիստը սոցիալական ցանցում։
Մայիսի 21-ին մանկունիանցիները Եվրոպա Լիգայի եզրափակչում պարտվեցին «Թոթենհեմին» 0-1 հաշվով։
Պրեմիեր Լիգայի 37 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 39 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը։