Երեք գրանդ ակումբներ հետաքրքրված են «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Խուլիան Ալվարեսի ծառայություններով։ Այս մասին հայտնում է El Chiringuito հրատարակությունը։
Աղբյուրի տվյալներով՝ այդ ակումբներն են «Լիվերպուլը», «Արսենալը» և «Բավարիան»։ Նշվում է, որ Ալվարեսի տրանսֆերի վերաբերյալ ակումբների միջև պաշտոնական հանդիպումները կսկսվեն հաջորդ շաբաթ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» իրական հետաքրքրություն է ցուցաբերում արգենտինացու նկատմամբ, սակայն «Ատլետիկո Մադրիդի» նախագահ Էնրիկե Սերեսոն ակնարկել էր, որ կարող է ֆուտբոլիստին կատալոնացիներին վաճառել միայն Լամին Յամալի դիմաց։
Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը մադրիդյան թիմի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։