Բաժանումը մոտ է․ Լուկա Մոդրիչը ամռանը կլքի «Ռեալ Մադրիդը»

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, ամենայն հավանականությամբ, այս ամռանը կհեռանա մադրիդյան ակումբից։

COPE-ի տվյալներով՝ խորվաթ ֆուտբոլիստը թիմից հեռանալու մասին կհայտարարի այս շաբաթավերջին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 39-ամյա կիսապաշտպանը և «Ռեալ Մադրիդը» չեն կարողացել համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման հարցում։

Մոդրիչը «Ռեալ Մադրիդի» կազմում հանդես է գալիս 2012 թվականից։ Այս մրցաշրջանում նա անցկացրել է 55 հանդիպում, խփել չորս գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։