Հայտնի է Ա Սերիայի մայիս ամսվա լավագույն մարզչի անունը

Իսպանացի մասնագետ Սեսկ Ֆաբրեգասը ճանաչվել է Ա Սերիայի մայիս ամսվա լավագույն մարզիչ։ Այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

«Կոմոյի» գլխավոր մարզիչը մրցանակը նվաճեց երկրորդ անգամ անընդմեջ՝ ապրիլին լավագույնը ճանաչվելուց հետո։

Մայիսին «Կոմոն», 38-ամյա իսպանացու գլխավորությամբ, հաղթանակ տարավ «Պարմայի» (1-0) և «Կալյարիի» (3-1) նկատմամբ, ինչպես նաև ոչ-ոքի խաղաց «Վերոնայի» (1-1) հետ։

Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝