Ռոդրիգոն կարող է կարիերան շարունակել լոնդոնյան գրանդում

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հաղորդում է Sky Germany-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա բրազիլացին հետաքրքրված է «Արսենալով»։ Անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է լքել մադրիդյան ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ռոդրիգոն «Ռեալ Մադրիդ» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը «Սանթոսից»։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում, խփել 13 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։