«Ռեալ Մադրիդը» որոշում է կայացրել Ռոդրիգոյի տրանսֆերի արժեքի վերաբերյալ։
Բրազիլացին հավանաբար չի կարողանա հույսը դնել մեկնարկային կազմում մշտական տեղ գտնելու վրա նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի ղեկավարությամբ, ուստի մադրիդյան ակումբը պատրաստ է քննարկել ֆուտբոլիստի համար առաջարկները։
Cadena SER-ի տվյալներով՝ «Ռեալ Մադրիդը» Ռոդրիգոյի համար կպահանջի մոտ 80 միլիոն եվրո։ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գլխավոր հավակնորդը Լոնդոնի «Արսենալն» է, որը արդեն բանակցություններ է վարում ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։
Ռոդրիգոյի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 100 միլիոն եվրո։ Բրազիլացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։