«Ռեալ Մադրիդի» պաշտպանը մոտ է թիմից հեռանալուն

«Ռեալ Մադրիդի» պաշտպան Լուկաս Վասկեսը մոտ է ընթացիկ մրցաշրջանի ավարտին ակումբից հեռանալուն։

Todofichajes-ի տվյալներով՝ իսպանացի ֆուտբոլիստն ունի իր կարիերան Եվրոպայից դուրս շարունակելու տարբերակներ։ Ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի և Քաթարի լիգաների ակումբները։

Հիշեցնենք, որ 33-ամյա կիսապաշտպանը «Արքայական» ակումբում հանդես է գալիս 2015 թվականի ամռանից։ Կողմերի միջև գործող պայմանագիրը լրանում է 2025 թվականի հունիսի վերջին։