Միկել Արտետային հարցրել են, թե ում մրցաշրջանն էր ավելի լավ՝ «Արսենալինը», թե՞ «Թոթենհեմինը»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետային հարցրել են, թե ում մրցաշրջանն էր ավելի լավ՝ իր թիմինը, թե՞ «Թոթենհեմինը»։

«Զինագործները» հասան Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեցին ՊՍԺ-ին, և արդեն ապահովել են տեղը Պրեմիեր Լիգայի լավագույն եռյակում։ «Թոթենհեմը» առաջնության վերջին տուրից առաջ ընդամենը 17-րդ տեղում է, բայց կարողացավ հաղթել Եվրոպա Լիգան։

«Ես չեմ սիրում համեմատել իմ թիմը այլ թիմերի հետ։ Ես պարզապես պետք է վերլուծեմ այն։ Դա իմ աշխատանքն է», – Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը «Թոթենհեմը» Եվրոպա Լիգայի եզրափակչում 1-0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։