«Մանչեսթեր Յունայթեդը» այս մրցաշրջանում արդեն կրել է 20 պարտություն

Եվրոպա Լիգայի եզրափակչում «Թոթենհեմից» կրած 1-0 հաշվով պարտությունը «Մանչեսթեր Յունայթեդի» համար 20-րդն էր բոլոր մրցաշարերում 2024/25 մրցաշրջանում, չհաշված Անգլիայի լիգայի գավաթում «Ֆուլհեմից» կրած պարտությունը 11 մետրանոց հարվածաշարում։

Մանկունիացիները կրկնեցին 1973/74 մրցաշրջանի իրենց հակառեկորդը, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս մնաց Անգլիայի բարձրագույն դիվիզիոնից։

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց երկրորդ անընդմեջ եվրագավաթային եզրափակիչում։ 2021 թվականին մանկունիանցիները Եվրոպա Լիգայի եզրափակչում պարտվեցին «Վիլյառեալին» (1-1, 11 մետրանոց՝ 10-11)։