«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է նախապատրաստվել ամառային տրանսֆերային պատուհանին։
Ինչպես հայտնում է The Times-ը, «Կարմիր սատանաների» ղեկավարությունը թիմի չորս ֆուտբոլիստներին անձեռնմխելի է համարում։ Նրանց թվում են պաշտպաններ Լենի Յորոն և Հարի Մագուայրը, ինչպես նաև կիսապաշտպաններ Բրունո Ֆերնանդեշը և Ամադ Դիալոն։
Այս ֆուտբոլիստները այս ամռանը չեն լքի «Մանչեսթեր Յունայթեդը»։
Նշվում է, որ Ռուբեն Ամորիմի թիմի գլխավոր տրանսֆերային նպատակը «Վուլվերհեմփթոնի» բրազիլացի հարձակվող Մաթեուս Կունյան է։