«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հայտարարել է, որ ուրախ է կատալոնական ակումբում աշխատելու համար։
Գերմանացի մասնագետը գլխավորել է «Բարսելոնան» 2024 թվականի մայիսին՝ թիմի հետ պայմանագիր կնքելով մինչև 2026 թվականի ամառը։
«Ես տեսա թիմի մեջ ներուժ։ Ֆուտբոլիստները ավելի լավն են դարձել։ Սա, իհարկե, ամենակարևորն է։ Այս վստահությամբ ամեն ինչ հնարավոր է։ Նախագահը նամակ գրեց ինձ և ասաց, որ խոսքը հաղթանակի մասին չէ, այլ այն մասին, թե ինչպես և ինչպիսի ֆուտբոլ ենք խաղում։ Ես իսկապես ուրախ եմ։ Այս ակումբը պարզապես խելագար է», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։
60-ամյա մարզչի ղեկավարությամբ «Բարսելոնան» 2024/25 մրցաշրջանում նվաճել է Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը։ Չեմպիոնների Լիգայում կատալոնացիները հասան կիսաեզրափակիչ, որտեղ ընդհանուր հաշվով պարտվեցին «Ինտերին» (6-7)։