«Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 28-ամյա կոլումբիացով հետաքրքրված է «Բարսելոնան»։ Կատալոնական ակումբը պլանավորում է ֆուտբոլիստին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Այս մրցաշրջանում Դիասը մասնակցել է 49 հանդիպում, խփել 17 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 85 միլիոն եվրո։