«Այնտրախտի» հարձակվող Ուգո Էկիտիկեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է Sky Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Չեմպիոնների Լիգա «Այնտրախտի» որակավորումը չի փոխել 22-ամյա ֆրանսիացու դիրքը։ Գերմանական ակումբը նրա համար պահանջում է 100 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստը «Այնտրախտ» է տեղափոխվել ՊՍԺ-ից 2024 թվականի ամռանը։ Մինչ այդ նա թիմում խաղացել է վարձավճարով։ Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 հանդիպում, խփել է 22 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։