«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգո Դալոտը խոսել է Եվրոպա Լիգայի եզրափակչում «Թոթենհեմից» կրած պարտության մասին (0-1)։
«Այս ակումբը չպետք է մահանա և երբեք չի մահանա։ Ցավը դրական է, դա փոփոխության առաջին քայլն է։
Մենք շատ բան պետք է փոխենք, այդ թվում՝ մեր ամենօրյա վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ։ Չափանիշները պետք է շատ ավելի բարձր լինեն», – Դալոտի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։