Դեկուն՝ Ռոբերտ Լևանդովսկու հնարավոր փոխարինողի մասին

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն պատասխանել է թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հնարավոր փոխարինողի մասին հարցին։

Թիմում կան ֆուտբոլիստներ, ովքեր ունակ են խաղալ հարձակվողի դիրքում, օրինակ՝ Ֆերան Տորեսը, ով հիանալի մրցաշրջան անցկացրեց։ Դանի Օլմոն և Ֆերմին Լոպեսը կարող են խաղալ կեղծ 9 համարի դիրքում։ Մենք ունենք ներքին պահուստներ Լևանդովսկուն փոխարինելու համար»,- Դեկուի խոսքերն է մեջբերում Barca Times-ը։

Մասնագետը շեշտեց, որ շատ թոփ ակումբներ ներկայումս չունեն մաքուր հարձակվող, ուստի «Բարսելոնան» չպետք է կենտրոնանա դրա վրա։

Այս մրցաշրջանում 36-ամյա Լևանդովսկին 51 խաղում խփել է 40 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։