Կատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է թիմի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի ապագայի մասին։
«Ես կցանկանայի, որ Լամինը նվաճեր «Ոսկե գնդակը»։ Մեր թիմում կան մի քանի խաղացողներ, ովքեր արժանի են այս մրցանակին։ Յամալը նրանցից մեկն է։ Ռաֆինյան նույնպես անհավանական է այս մրցաշրջանում», – Դեկուի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 34 հանդիպում, դառնալով՝ 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։