«Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի առաջնահերթությունը Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխվելն է։ Այս մասին հայտնում է լրագրող Խավի Գոմարան X սոցիալական ցանցում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա ուրուգվայցին համոզված է, որ կկարողանա վերականգնել իր լավագույն մարզավիճակը գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի գլխավորությամբ, ով մարզում է մադրիդյան թիմը։
«Ատլետիկոն» հույս ունի վարձակալության՝ պարտադիր գնման կետով։
Այս մրցաշրջանում Նունյեսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման, խփել 7 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։