«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը աջակցել է թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին Եվրոպա Լիգայի եզրափակչում «Թոթենհեմից» կրած 0-1 հաշվով պարտությունից հետո։
«Ես իսկապես կարծում եմ, որ Ռուբեն Ամորիմը մեզ համար ճիշտ մարզիչ է։ Ես չեմ կարծում, որ այս մրցաշրջանում տեղի ունեցածը ցույց է տալիս, թե ինչպիսի մարզիչ է նա իրականում։ Ես իսկապես կարծում եմ, որ նա ճիշտ մարզիչն է այս ակումբի ապագայի համար», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց երկրորդ անընդմեջ եվրագավաթային եզրափակիչում։ 2021 թվականին մանկունիանցիները Եվրոպա Լիգայի եզրափակչում պարտվեցին «Վիլյառեալին» (1-1, 11 մետրանոց՝ 10-11)։