«Բայերի» պաշտպան Պիերո Ինկապիեն կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ը։
Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, 23-ամյա ֆուտբոլիստն այժմ գտնվում է Մադրիդում և շատ հավանական է, որ պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ։
Ֆուտբոլիստը այս մրցաշրջանում անցկացրել է 45 հանդիպում, խփել է երեք գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։