«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Էրիկ տեն Հագը կարող է գլխավորել «Բայերը»։
Ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ լևերկուզենյան ակումբը առաջընթաց է գրանցել հոլանդացի մասնագետի հետ բանակցություններում, ով «Բայերին» վստահեցրել է, որ նա լիովին ազատ է և հասանելի է ակումբի համար։
Ավելի վաղ «Բայերը» հայտարարել էր, որ Խաբի Ալոնսոն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա գլխավոր մարզչի պաշտոնից։