«Բարսելոնան» հայտարարել է թիմի հարձակվող Ռաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։
28-ամյա բրազիլացու հետ նոր պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ Նախորդ պայմանագիրը ուժի մեջ էր մինչև 2027 թվականի հունիսի վերջը։
Ռաֆինյան «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից։ 2024/25 մրցաշրջանում հարձակվողը թիմի կազմում անցկացրած 56 խաղում խփել է 34 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում՝ բոլոր մրցաշարերում։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։