«Բենֆիկայի» եզրային պաշտպան Ալվարո Կարերասը պատրաստվում է կարիերան շարունակել «Ռեալ Մադրիդում»։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ռեալը» կարագացնի 22-ամյա Կարերասի տրանսֆերի վերաբերյալ բանակցությունները Պորտուգալիայի գավաթի եզրափակչից հետո, որը կկայանա մայիսի 25-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պաշտպանն ինքը արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Ռեալ Մադրիդի» հետ, սակայն ակումբների միջև երկխոսությունը դեռ շարունակվում է։
Այս մրցաշրջանում Կարերասը բոլոր մրցաշարերում մասնակցել է 49 հանդիպման, խփել չորս գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։
Transfermarkt-ը իսպանացու արժեքը գնահատվում է 28 միլիոն եվրո։