«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեխանդրո Գարնաչոն Եվրոպա Լիգայի եզրափակչում «Թոթենհեմից» կրած 1-0 հաշվով պարտությունից հետո դժգոհություն է հայտնել իրեն տրված խաղաժամանակի քանակից։
«Մեր մրցաշրջանը վատն էր, և հիմա մենք պարտվում ենք եզրափակչում։ Մենք չենք կարող հաղթել լիգայում ոչ մեկին։ Ես խաղացել էի Եվրոպա Լիգայի բոլոր փուլերում մինչև այդ պահը, և երբ եկավ եզրափակիչը, ես խաղադաշտում էի ընդամենը 20 րոպե», – ասալ է Գարնաչոն Vivo TV-ի եթերում։
«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց երկրորդ անընդմեջ եվրագավաթային եզրափակիչում։ 2021 թվականին մանկունիանցիները Եվրոպա Լիգայի եզրափակչում պարտվեցին «Վիլյառեալին» (1-1, 11 մետրանոց՝ 10-11)։