«Միլանը» ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի տնային մարզաշապիկը։
«2025/26 մրցաշրջանի նոր տնային համազգեստը ներառում է կարմիր-սև խորհրդանշական մարզաշապիկ՝ գծերի վրա կրակի գույներով և կրակոտ կարմիր գերբով, որը ներկայացնում է ակումբի պատմական արմատների ժամանակակից մեկնաբանությունը և հիանալի համազգեստի գագաթնակետը՝ թե՛ խաղացողների, թե՛ երկրպագուների համար», – ասվում է ակումբի հայտարարության մեջ։
«Միլանը» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է իններորդ տեղը։ Թիմը 37 խաղում վաստակել է 60 միավոր։