Խավի Սիմոնսը ցանկանում է միանալ անգլիական գրանդին

«Լիվերպուլը» հետաքրքրություն է ցուցաբերում «Լայպցիգի» կիսապաշտպան Խավի Սիմոնսի նկատմամբ, որին նրանք տեսնում են որպես «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի այլընտրանք։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մերսիսայդցիները կարող են դժվարությունների հանդիպել ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում՝ նրա բարձր արժեքի, ինչպես նաև «Բավարիայի» կողմից մրցակցության պատճառով։ Ընդգծվում է, որ «ցուլերը» պատրաստ են բաժանվել Սիմոնսից 60 միլիոն եվրոյի դիմաց։

Կիսապաշտպանն ինքը նույնպես ցանկություն ունի տեղափոխվել «Լիվերպուլ»։

Սիմոնսն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում, խփել 11 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։