«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն խոսել է կատալոնացիների և «Ռեալ Մադրիդի» միջև մրցակցության մասին։
«Բարսելոնան» և «Ռեալը» երկու հիանալի թիմեր են՝ բարձրակարգ խաղացողներով։ Այս մրցաշրջանում «Բարսելոնան» հաղթել է «Ռեալ Մադրիդին» բոլոր խաղերում։
Հուսով եմ՝ այսպես կշարունակվի»,- Ռոնալդինյոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Բարսելոնան» և «Ռեալ Մադրիդը» այս մրցաշրջանում հանդիպել են չորս անգամ։ «Կապտանռնագույնները» հաղթանակ տարան բոլոր խաղերում։ Հարկ է նշել, որ Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը նվաճել է երեք գավաթ՝ Լա Լիգա, Գավաթ և Իսպանիայի Սուպերգավաթը։ Չեմպիոնների լիգայում թիմը դուրս մնաց կիսաեզրափակչից։