Ռոդրին խաղադաշտ է վերադարձել ծանր վնասվածքից հետո

«Մանչեսթեր Սիթին» ուրախությամբ նշել է կիսապաշտպան Ռոդրի Հերնանդեսի վերադարձը խաղադաշտ։ Իսպանացին փոխարինեց Էրլինգ Հոլանդին Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում՝ «Բորնմութի» դեմ խաղում, որը ավարտվեց «Քաղաքացիների» 3-1 հաղթանակով։

Սա Ռոդրիի առաջին ելույթն էր վերջին 240 օրում՝ խաչաձև կապանների վնասվածքից հետո, որը նա ստացել էր 2024 թվականի սեպտեմբերի 22-ին՝ «Արսենալի» հետ խաղում։

Ներկայիս մրցաշրջանում նա անցկացրեց իր ընդամենը երրորդ հանդիպումը։ «Մանչեսթեր Սիթին» հաջորդ խաղը կանցկացնի մայիսի 25-ին՝ «Ֆուլհեմի» դեմ։