Մադրիդի «Ռեալը» կարող է ձեռք բերել շվեդ կիսապաշտպանին

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» և Շվեդիայի հավաքականի կիսապաշտպան Հյուգո Լարսոնով։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, իսպանական ակումբի սկաուտները հետևել են 20-ամյա ֆուտբոլիստի խաղերին և վերսկսել են հետաքրքրությունը, որն ի հայտ էր եկել դեռ անցյալ տարվա դեկտեմբերին։

Լարսոնը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով վեց գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «Այնտրախտի» հետ գործում է մինչև 2029 թվականը, իսկ Transfermarkt-ի գնահատմամբ՝ նրա շուկայական արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։ Շվեդիայի ազգային հավաքականում Լարսոնը արդեն ունի ութ հանդիպման փորձ։