«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը ակնարկել է, որ կարող է չմիանալ Անգլիայի հավաքականին հունիսյան մարզական հավաքին։
«Ինձ ընդամենը մի քանի շաբաթ է պետք ֆուտբոլից հեռու մնալու համար։ Ինձ համար դժվար է, քանի որ ազգային հավաքականի խաղերը շատ մոտ են։ Սա այն բանն է, որը մենք պետք է քննարկենք ակումբի և ազգային հավաքականի հետ։
Մենք պետք է պարզենք, թե արդյոք ինձ համար ավելի լավ է հանգստանալ և կոճս 100 տոկոսով վերականգնել։ Տեսնենք, թե ինչ կստացվի դրանից։ Հնարավոր է՝ ես շատ շուտ վերադարձա», – Ֆոդենի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Պրեմիեր Լիգայի վերջին տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում կմրցի «Ֆուլհեմի» հետ։ Խաղը կկայանա կիրակի՝ մայիսի 25-ին։