Պաշտոնական․ Հանս-Դիտեր Ֆլիկը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը երկարաձգել է թիմի հետ պայմանագիրը մինչև 2027 թվականի ամառը։ Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Մարզչի նոր պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։

Գերմանացի մարզիչը «Բարսելոնան» գլխավորել է 2024 թվականի մայիսին։ Գերմանացի մասնագետի նախորդ պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված էր մինչև 2026 թվականի ամառը։

Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ «Բարսելոնան» հաղթեց Իսպանիայի առաջնությունը, Սուպերգավաթը և Իսպանիայի գավաթը։