ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է այն մասին, թե ինչպես է հարձակվող Կիլիան Մբապպեի հեռանալը ազդել թիմի վրա։
«Մենք նախորդ մրցաշրջանից ավելի շատ գոլեր խփեցինք, և ավելի շատ ֆուտբոլիստներ գոլային փոխանցումներ կատարեցին։
Դրան հասնելու համար մեր խաղացողները պետք է գնդակը փոխանցեն ավելի լավ դիրքում գտնվող մեկին։ Շատ խաղացողներ գոլ խփեցին կամ գոլային փոխանցումներ կատարեցին, և ես շատ ուրախ եմ, որ կախված չեմ միայն մեկ խաղացողից», – Էնրիկեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ 2024 թվականին ֆրանսիացին տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ»։