Կևին դե Բրույնե․ «Ամեն ինչ պարզապես հրաշալի էր»

Կևին դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրեց իր վերջին տնային հանդիպումը «Էթիհադում»՝ «Բորնմութի» դեմ խաղում, որում «քաղաքացիները» հաղթեցին 3:1 հաշվով։ Բելգիացին փոխարինվեց 69-րդ րոպեին։ Հանդիպումից հետո նա կիսվել է իր հուզիչ զգացողություններով:

«Մի փոքր տարօրինակ է։ Չգիտեմ։ Անհավանական էր այս տասը տարիներն այստեղ անցկացնելը։ Դա զարմանալի ճանապարհորդություն էր։ Ես ուզում եմ ուրախություն պարգևել մարդկանց, խաղալ հարձակողական, ստեղծագործական ֆուտբոլ, և ուզում եմ ինքս վայելել խաղը։

Կարծում եմ՝ մենք բոլորս շատ ենք վայելել այս տասը տարիների ընթացքում։ Երբեմն հաղթում ես, երբեմն՝ պարտվում։ Հաճելի էր քրտնաջան աշխատել և ներդրում ունենալ ակումբում։ Ես հպարտ եմ։ Ես մեծ հաճույք եմ ստացել հաղթանակներից և դասեր քաղել պարտություններից։ Ամեն ինչ պարզապես հրաշալի էր»,- ասել է բելգիացի կիսապաշտպանը։