«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը կլքի թիմը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա սերբը չի մտնում ղեկավարության հաջորդ մրցաշրջանի ծրագրերի մեջ։ Նրա պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի ամռանը։
Այս մրցաշրջանում Վլահովիչը մասնակցել է 40 հանդիպման, խփել 15 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։