«Ռեալ Մադրիդի» աջ պաշտպան Դանի Կարվախալը խոսել է իր ապագա մրցակից Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի մասին։ «Սերուցքայինները» 26-ամյա «Լիվերպուլի» խաղացողին ձեռք կբերեն որպես ազատ գործակալ։
«Մրցակցությունից վախենո՞ւմ եմ։ Վախ չկա։ Մենք թիմակիցներ կլինենք։ Մեկնարկային կազմում տեղի համար պայքարը մեզ ավելի ուժեղ կդարձնի», – El Chiringuito TV-ին տված հարցազրույցում ասել է իսպանացին, ով վնասվածքի պատճառով աշնանից ի վեր չի խաղացել։
Ալեքսանդր-Առնոլդը այս մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում անցկացրած 43 խաղերում խփել է չորս գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։