«Բավարիան» կասկածներ ունի Ֆլորիան Վիրցի վերաբերյալ

«Բավարիան» վախենում է, որ «Լիվերպուլը» այս ամռանը կխլի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին։ Այս մասին հայտնում է Kicker-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա ֆուտբոլիստը մյունխենյան թիմի գլխավոր նպատակն է։ Կիսապաշտպանը առաջիկա 10 օրվա ընթացքում ընտրություն կկատարի «Լիվերպուլի» և «Բավարիայի» միջև։

Վիրցի գործող պայմանագիրը «Բայերի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 140 միլիոն եվրո։

2024/25 մրցաշրջանում Վիրցը «Բայերի» կազմում անցկացրած 45 խաղում խփել է 16 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։