AS-ը կարևոր տեղեկություն է հայտնել Նիկո Ուիլյամսի «Ռեալ Մադրիդ» տեղափոխության վերաբերյալ

«Ռեալ Մադրիդի» և Բիլբաոյի «Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսի միջև որևէ կապ չկա։ Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ չնայած Marca-ի այն հաղորդագրություններին, որ մադրիդյան գրանդը պատրաստ է «Ատլետիկին» վճարել 58 միլիոն եվրո իսպանացի ֆուտբոլիստի հետ պայմանագրի վաղաժամկետ խզման համար, «Ռեալը» չի քննարկում այս տարբերակը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «սերուցքայինների» ղեկավարությունը ցանկանում է պայմանագիր կնքել Ուիլյամսի հետ, քանի որ «Բարսելոնան» նախկինում հետաքրքրություն էր ցուցաբերել նրա նկատմամբ։ Ակումբը նաև պատրաստ է բաժանվել բրազիլացի Ռոդրիգոյից՝ հանուն այս գործարքի։

22-ամյա կիսապաշտպանը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման, խփել 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Ուիլյամսի պայմանագիրը «Ատլետիկի» հետ լրանում է 2027 թվականի ամռանը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։