Ալեխանդրո Գրիմալդոն՝ Խաբի Ալոնսոնյի մասին

«Բայեր Լևերկուզենի» ձախ պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն խոսել է գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի մասին։ Իսպանացի լատերալը համալրել է «դեղագործների» շարքերը 2023 թվականի ամռանը՝ թիմի չեմպիոնական մեծ մրցաշրջանից առաջ։

Շուտով մարզիչ Ալոնսոն կթողնի իր պաշտոնը և կմեկնի «Ռեալ Մադրիդ»։ Գրիմալդոն նույնպես, հավանաբար, կհեռանա «Բայերից»։

«Խաբի Ալոնսոն շատ ընկերական մարզիչ է, բայց միևնույն ժամանակ՝ խիստ, երբ անհրաժեշտ է։ Ես միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել նրա հետ։ Նա գիտի, որ ես Լևերկուզեն եմ եկել իր շնորհիվ», – Cope-ին ասել է 29-ամյա ֆուտբոլիստը։