Օրական 14 ժամ աշխատանք՝ թիմի ճգնաժամը հաղթահարելու համար

Ռուբեն Ամորիմը գրեթե լիովին նվիրել է իրեն «Մանչեսթեր Յունայթեդին»՝ օրական շուրջ 14 ժամ անցկացնելով Քարինգթոնի մարզական բազայում։ Ինչպես հայտնում է ESPN-ը՝ վկայակոչելով ակումբին մոտ աղբյուրներ, պորտուգալացի մարզիչը աշխատանքը սկսում է վաղ առավոտյան՝ ժամը 7-ին։

Նման նվիրվածությունը զուգադիպում է «Յունայթեդի» պատմականորեն բարդ շրջանի հետ․ Պրեմիեր լիգայի ավարտից մեկ տուր առաջ թիմը գտնվում է 16-րդ հորիզոնականում։ Աղբյուրներն ընդգծում են, որ վերջին ամիսներին Ամորիմը «նկատելիորեն գույնը գցել է», ինչը խորհրդանշում է մրցաշրջանի ճնշումը։

Նրա առաքելությունն արդեն մեկնարկել էր դժվարին պահի՝ 2024 թվականի նոյեմբերից, երբ նա ստանձնեց թիմի ղեկավարումը։ Չնայած այս իրավիճակին, «Կարմիր սատաներն» ունեն հնարավորություն փրկելու մրցաշրջանը. եթե նրանք հաղթեն «Թոթենհեմին» Եվրոպա լիգայի եզրափակչում, ապա կապահովեն տեղը Չեմպիոնների լիգայում՝ անկախ լիգայի վերջնական արդյունքից։