Նաիր Տիկնիզյանը կհեռացվի՞ մարզումներից․ «Լոկոմոտիվից» արձագանքել են

Մոսկվայի «Լոկոմոտիվի» տնօրենների խորհրդի անդամ Վալերի Ֆիլատովը մեկնաբանել է Նաիր Տիկնիզյանի հնարավոր հեռացումը ակումբից։

«Եթե ֆուտբոլիստը ցանկանում է լքել ակումբը, ապա դա նրա որոշումն է, և նա ունի այդ իրավունքը։ Եթե այդպիսի ցանկություն կա, ուրեմն նա ունի իր պատճառները։ Ինչ վերաբերում է նրան մարզումներից հեռացնելու լուրերին՝ նման բան չենք քննարկել», – ասել է Ֆիլատովը Спорт-Экспресс-ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի պաշտպան Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» հետ պայմանագիր ունի մինչև 2026 թվականի կեսը։ Transfermarkt-ի տվյալներով՝ 26-ամյա խաղացողի շուկայական արժեքը կազմում է 6 միլիոն եվրո։